-
12.01.2015|
14:36
Հունվարի 1-ին Հանրապետության հրապարակում թափառող շները հարձակվել են գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանի վրա։ Գրականագետը փրկվել է միայն անցորդների օգնության շնորհիվ և տեղափոխվել հիվանդանոց։
-
12.01.2015|
14:21
Ռուսաստանի պատկան մարմիններին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այս տարի մոտ 70 %-ով պակասել է այդ երկիր աշխատանքի մեկնողների թիվը: Սա, անշուշտ, պայմանավորված է Ռուսաստանի անմխիթար տնտեսական վիճակով, կայուն հեռանկարի բացակայությամբ:
-
12.01.2015|
13:35
Փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա շրջանակում, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը առաջարկում է հավաքել գրքեր և նվիրել սահմանամերձ որևէ գյուղի (գյուղերի) դպրոցներին և գրադարաններին:
-
12.01.2015|
12:18
Ջաջուռ և Կրաշեն համայնքի շուրջ 20 բնակիչներ առաջիկայում կստեղծեն իրենց փոքրիկ հյուրատները: «Գեոֆոն» գիտական, բնապահպանական ՀԿ-ն «Էկոտուրիզմը Ջաջուռի լեռնանցքում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ջաջուռ և Կրաշեն համայնքներում նպաստեց էկոտուրիզմի B&B ծառայության զարգացմանը:
-
12.01.2015|
10:49
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որ կասկածվում է Le Soir թերթի խմբագրատունը պայթեցնելու փորձի մեջ՝ հաղորդել է The Telegraph-ը:
-
12.01.2015|
10:39
Փարիզի Հանրապետության հրապարակում մեկնարկած միասնության երթին, որը գլխավորում են այս շաբաթ իսլամիստ ծայրահեղականների հարձակումների 17 զոհերի հարազատները, կազմակերպիչների գնահատմամբ` շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցում:
-
11.01.2015|
21:02
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երեք լուսանկարներ, որ ներկայացնում են Charlie Hebdo-ի ծաղրանկարիչների անդրադարձը Հայոց ցեղասպանության ժխտողականությանը:
-
11.01.2015|
20:50
ԱՄՆ-ի Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի գիտնականները ներկայացրել են «տեյքսոբակտին» նոր հակաբիոտիկը, որը ունակ է ոչնչացնելու բակտերիաների լայն հատված, որոնք դիմակայում են այլ տեսակի դեղամիջոցներին: Այդ հակաբիոտիկին սովորելու համար առնվազն մի քանի տասնյակ տարի կպահանջվի:
-
11.01.2015|
11:42
Հունվարի 11-ին Փարիզում հանրապետական երթ կանցկացվի ի հիշատակ հունվարի 7-9-ի ահաբեկչությունների զոհերի:
-
11.01.2015|
11:40
BBC-ն հրաժարվել է իր ծրագրերում Մոհամեդ մարգարեի պատկերի արգելքից՝ հայտնում է The Independent-ը: Իսլամում բարձրյալի որևէ պատկերի արգելքի վերացման պատճառ են դարձել հունվարի 7-ի ահաբեկչությունները Փարիզում: